Բաժիններ՝

Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով

Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել: Այդ մասին հայտնել է Tercera հրատարակությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը (ONEMI): Ինչպես հաղորդվում է, սաստիկ հրդեհներ են բռնկել Վալպարաիսոյի եւ Վինյա դել Մարի կոմունաներում եւ մոտեցել են բնակելի շրջաններին: Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժգին քամին:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ONEMI-ն հայտնել է, որ հրդեհաշիջման համար ուղարկվել է հատուկ տեխնիկա, ներառյալ յոթ ինքնիաթիռ եւ ինն ուղղաթիռ:
«Աշխատանքը շարունակվում է…Այս պահին կա երկու տուժած հրշեջների թվում, նրանք ուղարկվել են հիվանդանոց»,- ասված է Twitter-ում տեղի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս