Բաժիններ՝

Բրիտանացի պահպանողականները մեծամասնություն են ստացել խորհրդարանում

Մեծ Բրիտանայում կառավարող Պահպանողական կուսակցությունն իր համար երաշխավորել է մեծամասնությունը Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում ձայների շարունակվող հաշվարկի արդյուքները։

Կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, արդեն նվաճել է 327 պատգամավորական մանդատ: Նկատի առնելով այն, որ Համայնքների պալատում ընդամենը կա 650 տեղ, դա նշանակում է պարզ մեծամասնություն, որը թուրլ կտա թորիներին օրակարգ ձեւավորել առանց մյուս կուսակցություների օժանդակության: Ներկայում չհաշված են մնում եւս 54 տեղամասերի քվեաթերթիկները: Sky News հեռուստաալիքի գնահատումների համաձայն՝ պահպանողականները հնարավորություն ունեն մեծամասնություն ստանալ 358-ից մինչեւ 368 պատգամավորական մանդատներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս