Բաժիններ՝

Մոսկվայում այրվող պահեստում պայթյուններ են տեղի ունենում, հրդեհի մակերեսը հասել է 7 հազար քառ մետրի

Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի: Այդ մասին դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունում։

«Հրդեհի մակերեսը կազմում է 7 հազար քառակուսի մետր»,-ասել են մամուլի ծառայությունում: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ փլուզումների մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր: Պարբերաբար գազի բալոններ են պայթում: Հրդեհը Վարշավյան խճուղու գործվածքների պահեստում բռնկել է դեկտեմբերի 13-ին Երեւանի ժամանակով մոտավորապես 13:00-ին՝ 200 քառակուսի մետր մակերեսի վրա: Այրվող պահեստի ներսում պայթում են գազի բալոններ, տեղի է ունեցել մի քանի փլուզում: Կրակն ինտենսիվորեն տարածվում է: Այրվող պահեստում պայթյունից ու փլուզումից հրշեջ է տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031