Բաժիններ՝

Վրաստանում քրեական գործ են հարուցել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քրեական գործի հետաքննության է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով։

Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել է, որ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին նիստերի դահլիճում անհայտ հեղուկ է լցրել, ինչի պատճառով օրենսդիր մարմնի աշխատանքն ընդհատվել է, պատգամավորները հեռացել են դահլիճից: Նադիրաշվիլին հերքում է մասնակցությունը միջադեպին: Խորհրդարանական Սոֆյա Կիլաձեն հայտնել է չորս տուժածի մասին:

«Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը վերաբերում է առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելուն»,-ասվածէ ՆԳ նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Ինտերպրեսնյուս» գործակալության տվյալներով՝ խորհրդարանի շենքում աշխատում են քրեագետ-փորձագետները, որոնք պարզում են հեղուկի ծագումը: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն լրագրողներին հայտարարել է, որ այս գործողությունը համարում է «քիմիական հարձակում օրենսդիր մարմնի վրա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031