Բաժիններ՝

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին հոյակապ հաղթանակի առթիվ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցության հաղթանակը թույլ կտա կողմերին՝ կնքել նոր առեւտրական գործարք: Այդ մասին նա դեկտեմբերի 13-ին գրել է Twitter-ում:

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին հոյակապ հաղթանակի առթիվ: Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն այժմ ազատորեն կկարողանան զգալի չափով նոր առեւտրական գործարք կնքել Brexit-ից հետո: Այդ գործարքի ներուժն անհամեմատ ավելի մեծ է, իսկ դրանից օգուտներն՝ ավելի շատ, քան ԵՄ-ի հետ (Մեծ Բրիտանիայի) գործարքի դեպքում հետ»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը: Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայացած ընտրություններում ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում է, բայց Ջոնսոնի կուսակցությունն արդեն բացարձակ մեծամասնություն է ապահովել Համայնքների պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս