![](/banners/BeFunky-design.jpg)
Տոսկանակում ընդունել են էվթանազիայի մասին օրենք
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-50rhdnUxbNhXkwo2.jpg)
Տոսկանայի մարզային խորհուրդը հավանություն է տվել էվթանազիայի մասին օրինագծին՝ դառնալով Իտալիայի՝ նման օրենք ընդունած առաջին տարածաշրջանը՝ չնայած երկրում այս ոլորտին վերաբերող ազգային օրենսդրության բացակայությանը: Այս մասին հայտնել է La Repubblica թերթը։
Օրինագծի մշակմանն ու ընդունմանն օգնել է երկրի Գերագույն սահմանադրական դատարանի որոշումը, որը 2019 թվականին օրինական է ճանաչել մի շարք դեպքերում էվթանազիա անցկացնելիս օգնության տրամադրումը և պատժից ազատել այն բժիշկներին, որոնք իրենց հիվանդին կօգնեն կամավոր կերպով վերջ տալ իրենց կյանքին։
Տարածաշրջանային խորհրդարանում մահաբեր պատրաստուկի ներարկման ընթացակարգին հավանություն են տվել ձախ կենտրոնամետ ուժերի, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության և «Հինգ աստղերի շարժման» պատգամավորները, որոնք երկրի խորհրդարանում ընդդիմություն են կազմում։
Իտալական հասարակության մեջ էֆթանազիայի թեման մի քանի տարի առաջ բարձրացրել էր DJ Fabo անունով հայտնի երաժիշտ Ֆաբիո Անտոնիանիի պատմությունը. 2017 թ. փետրվարին նա շվեյցարական կլինիկաներից մեկում էվթանազիայի ենթարկվեց։