ՀԱՊԿ-ը անդամ երկրները մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների առթիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն իրենց մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել են քիմիական զենքից զերծ աշխարհին հավատարիմ լինելու մասին: ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի պատասխանատու անդամ պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հավատարմությունը խաղաղությանը, որն զերծ է քիմիական զենքից», – ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս