ԵՄ-ն պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին։
«Մենք այժմ կներկայացնենք պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որը Ռուսաստանն ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսության համակարգից»,-ասել է նա։
Ավելի վաղ Եվրամիության պետությունների ղեկավարները հայտարարել էին Ուկրաինայի վիճակով պայմանավորված ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով ճնշումը մեծացնելու պատրաստակամության մասին։