
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100-ամյակը նշել է Պերսեպոլիսում ունեցած ելույթով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 6-ին համերգով է հանդես եկել Շիրազի մոտ գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Պերսեպոլիսում՝ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ, գրում է Mehr-ը։
Պերսեպոլիսը (Պերսեպոլ), որը հայտնի է նաև որպես Թախտ-ի-Ջամշիդ, գտնվում է ժամանակակից Իրանի Ֆարս նահանգում և վկայում է հին Պարսկական կայսրության մեծության մասին։
Կառուցված լինելով հիմնականում Դարեհ Մեծի օրոք՝ մ.թ.ա. 6-րդ դարում, Պերսեպոլիսը ծառայել է որպես Աքեմենյան կայսրության արարողակարգային մայրաքաղաք, որը հին աշխարհի ամենահզոր կայսրություններից էր։