
Անգլիական «Լիդս»-ի առաջարկը Սպերցյանին․ ի՞նչ է կատարվել տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին

Անգլիական «Լիդս» ակումբը փորձ է կատարել պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին, հայտնում է «Чемпионат»-ը՝ հղում անելով գործարքին ծանոթ աղբյուրին։
Տրանսֆերային շուկայի փակվելուց մոտ մեկուկես ժամ առաջ «Լիդսը» կապ է հաստատել ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ՝ հայտնելով €15 միլիոն առաջարկելու պատրաստակամության մասին։ Սակայն ժամանակի սղության պատճառով ակումբը չի հասցրել ներկայացնել պաշտոնական առաջարկ։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ «Լիդսը» ձմեռային տրանսֆերային պատուհանում կրկին փորձի իրականացնել այդ գործարքը։
2025/26 մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 11 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում խփելով հինգ գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է €25 միլիոն։