Պետք է միասին լինենք. Լուկաշենկոն առաջարկել է Մոսկվայում ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել Մոսկվայում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին՝ պատժամիջոցներին հակազդելու լուծումներ մշակելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ում, պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ում, միասնական դառնանք: Ի վերջո, բոլորն ասում էին, որ մենք պետք է միասին լինենք։ Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ Դուք (ՌԴ նախագահը) կաջակցեք ինձ։ Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ուրբաթ ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: