Բաժիններ՝

«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 3-ն՝ ժամը 22:00-ի սահմաններում «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանում առանց հաշվառման ապրող 32-ամյա Վարդգես Թ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930