Բաժիններ՝

Ուկրաինայի ճգնաժամն սպառնում է Աֆրիկայի երկրների տնտեսություններին. ԱՄՀ

Աֆրիկայի երկրները մյուս պետություններից ավելի խոցելի են Ուկրաինայի նեկայիս հակամարտության հետեւանքներից: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ընթացիկ շաբաթում Աֆրիկայի պետությունների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հետ կայացած կոնսուլտացիաների ընթացքում։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հեռանգա հետեւանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար,- մարտի 11-ին մեջբերում է նրան SABC հեռուստառադիոընկերությունը:- Աֆրիկայի համար դժվարին ժամանակներ են սկսվում, քանի որ մայր ցամաքի համար ստեղծվել են սպառնալիքներ չորս ուղղություններով. սննդամթերքի գների աճ, վառելիքի թանկացում, զբոսաշրջության գների անկում եւ նոր դժվարություններ կապիտալի միջազգային շուկաներից օգտվելու հարցում»:

Գեորգիեւան տեղեկացրել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է օգնելու Աֆրիկայի երկրներին հաղթահարելու ցնցակաթվածի հետեւանքները, որն սպառնում է համաշխարհային տնտեսությանն ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031