Բաժիններ՝

Թմրահանցավորության դեմ պայքար Վրաստանում. ձերբակալվել է 11 մարդ

Վրաստանում ոստիկանությունը 11 մարդ է ձերբակալել թմրահանցավորության համար, որոնցից վեցը, այդ թվում՝ մի օտարերկրացի, մեղադրվում են թմրավաճառության մեջ: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Ձերբակալությունները կատարվել են Թբիլիսիի, Ռուսթավի, Բաթումի տարբեր մասերում, ինչպես նաեւ Սամեգրելո-Զեմո-Սվանեթի տարածաշրջանում: Ձերբակալությունների ընթացքում առգրավվել են տարատեսակ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր, որոնք կշռածրարվել են վաճառքի համար, հաղորդել է ՆԳ նախարարությունը: Դրան նախորդել է թմրանյութերի ստուգիչ գնման մի քանի փուլ՝ դատավորի որոշման հիման վրա: Ոստիկանները կատարել են տեղի ունեցողի գաղտնի ձայնագրություններն ու տեսագրությունները:

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Թմրամիջոցների անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ իրացում», ինչպես նաեւ «Անձնական օգտագործման համար կամ առանց բժշկի նշանակման ոչ մեծ ծավալներով թմրանյութերի, դրանց համանմանների անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում»: Ձերբակալվածներին սպառնում է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս