Եվրամիության ԲՈՒՀ-երում սովորել է Վրաստանի 4179 քաղաքացի

Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալներով՝ Եվրամիության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի և դոկտորանտի մակարդակով սովորել է ընդհանուր առմամբ 4179 Վրաստանի քաղաքացի, որոնցից 2114-ը՝ բակալավրի, 1727-ը՝ մագիստրոսի և 338-ը՝ դոկտորական ծրագրերով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տվյալների համաձայն՝ 2023 թվականին Եվրամիության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է նաև 1.76 միլիոն օտարերկրյա ուսանող, որը կազմում է ուսանողական կազմի 8.4%-ը։

Նշենք, որ Գերմանիան առաջատարն է ԵՄ երկրների շարքում՝ կրթության բոլոր երեք մակարդակներում Վրաստանի քաղաքացիների թվով։ Հաշվետու ժամանակահատվածում Գերմանիայում բարձրագույն կրթության բոլոր երեք մակարդակներում սովորել է ընդհանուր առմամբ 1936 վրացի ուսանող։

Մասնավորապես, բոլոր երեք մակարդակներում, որտեղ ամենաշատ վրացիներն են ուսանել, հետևյալ հինգ երկրներն են.

Բակալավրի աստիճան՝

  • Գերմանիա՝ 870 ուսանող,
  • Հունաստան՝ 166 ուսանող,
  • Ֆրանսիա՝ 150 ուսանող,
  • Նիդերլանդներ՝ 111 ուսանող,
  • Հունգարիա՝ 102 ուսանող։

Մագիստրոսի աստիճան՝

  • Գերմանիա՝ 845 ուսանող,
  • Իտալիա՝ 138 ուսանող,
  • Ֆրանսիա — 122 ուսանող,
  • Ավստրիա — 106 ուսանող,
  • Չեխիա — 82 ուսանող։

Դոկտորանտի աստիճան՝

  • Գերմանիա — 221 ուսանող,
  • Չեխիա — 22 ուսանող,
  • Ֆրանսիա — 20 ուսանող,
  • Շվեյցարիա — 20 ուսանող,
  • Հունգարիա — 14 ուսանող։

Տեսանյութեր

Լրահոս