Ուկրաինայի իրադրությունը չպետք է վերաճի Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի. Ստոլտենբերգ

Ուկրաինայի ճգնաժամը չպետք է վերաճի պատերազմի Հյուսիսատլանյան դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազույցում։ «ՆԱՏՕ-ն խստորեն արձագանքեց Ռուսաստանի (գործողություններին):

Մենք վարժեցրել ենք Ուկրաինայի տասնյակ հազարավոր զինվորների: (…) Այդ պատերազմը չպետք է վերածվի Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի, այն կհանգեցնի բազմաթիվ զոհերի»,- կարծում է նա: Ստոլտենբերգը հայտարարել է որ դաշինքն իր բոլոր դաշնակիցներից ակնկալումէ պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով:

«Այո՛, մենք սպասում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները կսահմանեն պատժամիջոցներ, մենք կարող ենք Ռուսաստանին ստիպել գին վճարելու (Ուկրաինայում հատուկ գործողության իրականացման համար): Ես նաեւ այդ մասին հայտնել եմ (Թուրքիայի արտաքին գործերի նախարար) պարոն Մեվլյութ Չավուշօղլուին»,- ասել էնա Անթալիայի դիվանագիտական համաժողովի հարթակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031