Բաժիններ՝

Ճապոնիան կսառեցնի Բելառուսի երեք բանկերի ակտիվներն Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ

Ճապոնիան պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի երեք բանկերի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է երկրի ԱԳ նախարարությունը։«Հաշվի առնելով Ուկրաինային վերաբերող ներկայիս միջազգային իրադրությունը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու նպատակով (…) նախարարների կաբինետը համաձայնեցրել է այնպիսի միջոցներ, ինչպիսին ակտիվների սառեցումն է Բելառուսի Հանրապետության կոնկրետ բանկերի համար»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության էջում:

Ճշտվում է, որ տվյալ միջոցները տարածվում են երեք բանկերի՝ «Բելագրոպրոմբանկ»-ի, «Դաբրաբիտ» բանկի եւ Բելառուսի Հանրապետության Զարգացման բանկի վրա: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 10-ին: Բելառուսն Արեւմուտքի նոր պատժամիջոցների օբյեկտ է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց հետո:

Այսպես, սահմանափակումների ներքո է հայտնվել երկրի զինվորական ղեկավարությունը եւ Անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլֆովիչը: Մի շարք արտասահմանյան ընկերություններ որոշում են ընդունել դադարեցնել իրենց գործունեությունը Բելառուսում՝ Ռուսաստանի հետ մեկտեղ, եւ բելառուսական երեք բանկեր կանջատվեն SWIFT համակարգից: Ընդ որում՝ Լուկաշենկոն քանիցս հայտարարել է, որ բելառուսցի զինվորականները չեն մասնակցում եւ չեն մասնակցելու Ուկրաինայի գործողությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031