ԱՄՆ-ն կարգելի ՌԴ-ից ալկոհոլի, ոչ արդյունաբերական ալմաստների և ծովամթերքի ներմուծումը

ԱՄՆ-ն կարգելի Ռուսաստանից ալկոհոլի, ոչ արդյունաբերական ալմաստների և ծովամթերքի ներմուծումը, ինչպես նաև դեպի Ռուսաստան մի շարք թանկարժեք ապրանքների մատակարարումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Այդ ապրանքների ներմուծման արգելքը Ռուսաստանին կզրկի ավելի քան 1 միլիարդ դոլարից»,-ասված Է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ընդ որում, Վաշինգտոնում չեն բացառում Ռուսաստանից ներմուծման այլ սահմանափակումներ մտցնելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031