ՆԱՏՕ-ն զորքեր և ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զորքեր եւ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։Ստոլտենբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կարեւորը ստեղծված իրադրության «քաղաքական, դիվանագիտական լուծումը» գտնելն է: «(Ստոլտենբերգը) կրկնել է, որ դաշինքը զորքեր եւ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտու սահմանումը «մեծ հավանականությամբ… կհանգեցնի պատերազմի էսկալացման՝ ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ լայնամասշտաբ պատերազմի»: Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսել է փետրվարի 24-ի առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությ է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: