ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել. Տրյուդո

ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ չնայած այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Կանադայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Զելենսկին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն է դիմել Ուկրաինայի երկինքը փակելու ուղղակի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ չի կարողանա կատարել այս խնդրանքը՝ ՆԱՏՕ-ի՝ իրավիճակի սրման մտավախությունների պատճառով, թեև ուկրաինացի առաջնորդը դա խնդրել էր «շատ օրեր»:

Տրյուդոն ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ն ինքնաթիռներ ուղարկի Ուկրաինա՝ ռուսական ինքնաթիռները խոցելու համար, դա կնշանակի դաշինքին ուղղակի հակամարտության մեջ ներքաշել, ինչին ՆԱՏՕ-ն չի կարող գնալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031