Բաժիններ՝

Եվրոպայի առաջնորդները ռուս-ուկրաիանական հարցով կժամանեն ԱՄՆ․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին և 9-ին Եվրոպական երկրների առաջնորդներ կայցելեն ԱՄՆ՝ քննարկելու ռուս-ուկրաիանական պատերազմի հանգուցալուծման հարցը։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Որոշ եվրոպացի առաջնորդներ գալու են մեր երկիր երկուշաբթի և երեքշաբթի»,- Էնդրյուս ռազմաբազայում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Թրամփը՝ չհստակեցնելով սակայն, թե Եվրոպայի որ երկրների ղեկավարների մասին է խոսքը։ ԱՄՆ նախագահտ հայտնել է նաև, որ շուտով ծրագրում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930