Լուկաշենկոն առաջարկել է Մոսկվայում ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին ` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հակազդման վերաբերյալ որոշումներ մշակելու համար: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, համախմբվենք միասին: Չէ որ բոլորը խոսում էին այն մասին, որ մենք պետք է միասին լինենք: Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ դուք ինձ կաջակցեք: Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում և նստենք բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին:

Նրա խոսքով` միավորելով շուկաները մեկ ամիս անց կմոռանան, որ պատժամիջոցներ կան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031