Բաժիններ՝

Խոր կսկիծով տեղեկացա «Մարմարա» թերթի երկարամյա խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան լուրին. Տեր-Պետրոսյան

«Խոր կսկիծով տեղեկացա Պոլսո «Մարմարա» թերթի երկարամյա խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան լուրին»: Այս մասին սոցցանցում գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Մի անձնավորության, որի ողջ կյանքը նվիրված է եղել պոլսահայ գաղութի կենսունակության և կրթամշակութային ավանդույթների պահպանման առաքելությանը: Հատտեճյանի հետ հանդիպել և զրուցել եմ բազմիցս ու տպավորվել նրա համեստությամբ, խորագիտությամբ և նպատակասլացությամբ: Նրա մահվան տխուր առիթով ցավակցում եմ իր հարազատներին, մտերիմներին և ողջ պոլսահայությանը», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930