Թուրքիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների և Ուկրաինայի վերաբերյալ հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, և թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Նշելով, որ իրենք շարունակում են ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական լուծման հասնելու համար՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր է, որ ճգնաժամի խորացման ընթացքում կարողանա զրուցել երկու կողմերի հետ:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայում ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումն ինքնին արդեն դիվանագիտական հաղթանակ է:

Էրդողանը հայտարարել է, որ վաղուց ժամանակն է չեղարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում բոլոր պատժամիջոցները։

Տեսանյութեր

Լրահոս