
Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի անգործության համար Դաշնակցությունը պատասխանատվություն է կրում. Նարեկ Մալյան
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանն այն համոզմանն է, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի կազմում գտնվող Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենևին էլ պատասխանատվություն չի կրում 2-րդ նախագահի հետ կապված հարցերում։
«Չեմ կարծում, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ կիսում է Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին 4 տարվա անգործության պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ ՀՅԴ-ն ազգային ուժ է։ Ավելին, ես չեմ տեսնել, որ նրանք Ռոբերտ Քոչարյանի արածի պատասխանատվությունը կրեն։ Ես չեմ ճանաչում մի դաշնակցականի, որը հայտարարի, որ իր առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։ Ես գիտեմ, որ Դաշնակցության առաջնորդը Սիմոն Վրացյանն էր, Դրաստամատ Կանայանը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մալյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։