«Դա ՔՊ-ական աբիժնիկների սադրանք էր. գործի են դրել մանր-մունր ճիճուներին». Կարապետ Պողոսյան

«Դա այդքան չեմ համարում միջադեպ ԴԱՀԿ-ի հետ, ինչքան համարում եմ միջադեպ ՔՊ-ի հետ, մանավանդ, որ ճշտեցինք, որ անձամբ այն մարդը, ով տարել էր այդ սադրանքին, այսինքն՝ ԴԱՀԿ Շիրակի մարզային պետը, կարկառուն ՔՊ-ական է, ինչ-որ ՔՊ-ական Խուդաթյանի սանիկն է: Ես դա համարում եմ սադրանք, որովհետև մասնավորապես զանգ եմ ստացել, ինձ հրավիրել են ԴԱՀԿ, գնացել եմ և դեռ աշխատասենյակ չմտած՝ այդ անձնավորությունը սադրիչ արտահայտություններ թույլ տվեց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացում ասաց ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ նկատելով սադրանքը՝ դուրս է եկել, աշխատակիցներից մեկը նրա հետ դուրս է եկել, ապա խնդրել, որ վերադառնան ԴԱՀԿ:

«Երբ հետ եմ գնացել, տեսել եմ, որ ոստիկանությունը ներսում ինձ է սպասում: Հասկանալով իրավիճակը՝ ոստիկաններին խնդրել եմ գնանք բաժին, որպեսզի հասկանանք, թե ես ինչ եմ արել, արդեն աշխատասենյակից դուրս գալիս ինձ վրա հարձակում է տեղի ունեցել, որն այլ կերպ չեմ կարող որակել, քան ՔՊ-ական աբիժնիկների գործողություն: Ամենաթողության ամենավերջին դրսևորումն է, երբ ՔՊ-ականներն այլևս նույնիսկ ոստիկանների վրա չեն կարող հույս դնել և իրենց մանր-մունր ճիճուներին են գործի դնում: Ոչինչ, մենք ճիճուների հետ վարվելու մեր մեթոդներն ունենք:

Այլևս հասել ենք մի իրավիճակի, որ իրենց նյարդերն էլ չի հերիքում, որովհետև իրենց ինչքան էլ թվում է, թե մեզ կարող են դարձնել իրենց նման մորթապաշտ, օրվա հացից կառչած անգաղափար բիոզանգված, մարդիկ տեսնում են, որ իրենց պես չենք ապրում:

Ես շատ նորմալ եմ վերաբերվում, որ ԴԱՀԿ պետը, լինելով 60-ին մոտ արական սեռի ներկայացուցիչ, ինձ ասում է՝ ձեր տեսքն ինձ վրա տպավորություն չի թողնում: Բա չասե՞ս՝ հո դու կին չե՞ս, որ իմ տեսքը քեզ վրա տպավորություն թողնի, տղամարդը ո՞նց կարող է մյուս տղամարդով տպավորվել: Ինչևէ, չեմ ուզում այս մասով շատ խոսել, որովհետև քրեական վարույթ է նախաձեռնված, այսօր էլ ինձ զանգել են, ասել են, որ վարույթով ճանաչվել եմ իմ կյանքում առաջին անգամ տուժող, նաև խնդրել են, որ այդ թեմայի մանրամասներից շատ չխոսեմ՝ ելնելով նախաքննության շահերից: Իհարկե, ես որևէ կերպ չեմ վստահում Հայաստանում որևէ իրավապահ համակարգի, բայց բոլոր դեպքերում մի փոքր սպասենք»:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 2-ին Կարապետ Պողոսյանի նախաձեռնությամբ Արցախի դրոշը ծածանվեց Արագածի գագաթին: Նա նշեց, որ այդ հարցում ակտիվ են եղել գյումրեցի երիտասարդները. «Մենք Արագած բարձրացրինք Արցախի նախագահականի դիմաց կախված դրոշներից մեկը, այսինքն՝ Արցախից բերված դրոշը բարձրացվեց Հայաստանի ամենաբարձր կետ»:

Նա նկատեց՝ գիտակից քաղաքացիները հասկանում են՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց չկա, կա պատերազմի ավելի ժամանակակից դրսևորում, որը, նրա խոսքով՝ շատ լավ կիրառում են Ալիևն ու Փաշինյանը. «Նիկոլի բերած խաղաղությունը մենք գործնականում տեսնում ենք Արցախում. հիմա տեսնում ենք, թե ինչքան խաղաղ է Արցախը, բայց այնտեղ որևէ հայ չկա, չէ՞: Ինքը միայն նմանատիպ խաղաղություն կարող է բերել: Ինքը Հայաստանին էլ է բերելու այնպիսի խաղաղություն, որտեղ կլինեն միայն շիրմաքարեր և ոչ մի կենդանի շունչ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս