ՍՊԱՍԵ՛Ք ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔԻՆ. 2026-ԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՛Ն ԼԻՆԵԼՈՒ. #ԴԱՍԵՐ 29

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Էդգար Ղազարյան.- Ռոնալդուի նման մարդիկ սովորական մարդիկ չեն։ Ռոնալդուն քայլող գործարան է։ Հայաստանում այնպիսի բիզնես չկա, որն ունենա այնքան հասույթ, որքան Ռոնալդուինն է։ Նրա նման մարդկանց շփումները կանոնակարգված են։ Քայլող մարդուն անսպասելի չի կարելի մոտենալ։ Չեմ կարծում, որ Ռոնալդուի պահվածքը խոցելի է։ Ես չեմ տեսել, որ Ռոնալդուն թքում է կամ ասում՝ լեզուդ ու ականջներդ կկտրեմ։
  • Սուրեն Սուրենյանց.- Ռոնալդուն՝ որպես աստղ, միայնակ էր մնացել։ Եթե Հենրիխ Մխիթարյանը լիներ, վերաբերմունքն այլ կլիներ, թեև էլի ջերմ կընդունեին։ Երբ քո ֆուտբոլային անվիճելի առաջատարին այնպես են նեղացնում, որ նա հրաժարվում է հավաքականում խաղալուց, ու դու դրանից չես վիրավորվում, բայց վիրավորվում ես նրանից, որ Ռոնալդուն հրել է ֆուտբոլասերին, տրամաբանական չէ։ Ռոնալդուն իր կերպով հակահումանիստական չէ, նա մեծ թվով հսկայական գումարներ է նվիրաբերում բարեգործությանը։ Այդ մարդիկ հասանելի չեն, նրանց մոտ ամեն ինչը ռեգլամենտով է։ Ինչի՞ են զարմանում։ Ինչի ամեն մեկը կարող է սպոնտան փողոցում մոտենալ Նիկոլ Փաշինյանի՞ն։

Վերջին մարզումն անպայման անում են այն մարզադաշտում, որտեղ պետք է թիմը խաղա, բայց մարզադաշտը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո այնպես էին ավերել, որ հնարավոր չեղավ այնտեղ մարզվել։

Կարդացեք նաև

  • Էդգար Ղազարյան.- Հենրիխ Մխիթարյանն առհասարակ համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից է ու լավագույն հայ ֆուտբոլիստը։ Երբ թիմը տեսնում է՝ ինչպես են վերաբերվում Հենրիխ Մխիթարյանին, արդեն հոգեբանորեն կոտրվում է։ Այդպես է, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է Նիկոլ Փաշինյանի օֆիսը։
  • Սուրեն Սուրենյանց.- Ռուբեն Ռուբինյանը մոռացել է երևի, որ Փաշինյանը Թրամփի կողքին էր նստած, երբ նա ասում էր՝ Միջանցքը վարձակալել են 99 տարով։ Կարող էր Թրամփին ասել՝ չկա նման բան։ Թրամփը որոշ մասեր տեքստից էր կարդում, չէր կարող անզգույշ հայտարարություն անել։ 99 տարով «Զանգեզուրի միջանցք» վարձակալելու մասին Թրամփը հայտարարեց պաշտոնական բրիֆինգի ժամանակ, իսկ այդ կարգի հանդիպումներում չհամաձայնեցված տեքստեր չեն հնչում։ 
  • Էդգար Ղազարյան.- Երբ խոսում են Ադրբեջան-Նախիջևան անխոչընդոտ կապի մասին, դա արդեն նշանակում է, որ այն բոլոր իրավական կանոնակարգումներից դուրս է, հակառակ դեպքում նոր հայտարարության կարիք չէր լինի։ Սա նշանակում է, որ փոխադարձության մասին խոսք չկա։ Հատուկ ռեժիմ է՝ միայն Ադրբեջանի համար գործող։

Այդ միջանցքը հսկող պահնորդական կազմակերպությունը Ռոնալդուին հսկող կազմակերպությունը չէ։ Նորմալ Վագներ է՝ մարտական զենքերով զինված։ Ասենք, եթե ԱՄՆ-ից հրաման ստացան՝ չթողնել պարսկական մեքենան մտնի Հայաստանի տարածք, ի՞նչ պիտի անեն։

  • Սուրեն Սուրենյանց.- 7 հարցազրույց եմ լսել Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ 7-ում էլ լրագրողներն ուղիղ մաքսային հսկողության մասին հարց են տվել, բայց երկուսն էլ իրենց գցել են բոստանը, չեն պատասխանել։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես բուտաֆորիա, մասնակցել է Ալիև-Թրամփ գործարքին, իսկ ավելի պարզ ասած՝ Հայաստանը միացել է Իրանի դեմ գործընթացներին։ 

Իրանի քաղաքական շրջանակներն ասում են՝ հավատ չունեն, որ «Թրիփը» կյանքի կկոչվի, և շատ կոշտ չեն արտահայտվում, որովհետև հույս ունեմ՝ հռչակագրից այն կողմ այն չի անցնի։ 

Տեսականորեն չբացառենք, որ Թրիփի հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ–ի միջև որոշ կոմունիկատիվ շփումներ կան։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցներից ես այդ տպավորությունն ունեմ։ 

Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, հերթական փորձանքն է բերել Հայաստանի գլխին, բայց իրենից անկախ՝ աշխարհաքաղաքական իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ ռիսկերը կառավարելի դառնան։ Բայց դրա համար նորմալ իշխանություն է պետք։

  • Էդգար Ղազարյան.- ԱՄՆ գալիս ու Մեղրիի 43 կմ վրա նստում է այն ժամանակ, երբ ուժի մեջ է մտնում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Եթե Հայաստանն Ադրբեջանի պահանջը կատարի, Հայաստանը ստիպված պիտի ԵԱՏՄ-ից դուրս գա, ու ես չգիտեմ՝ այդ ժամանակ ինչ կլինի։ 

Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն էր, որը Եվրամիության հետ ուներ համաձայնագիր՝ ի դեմս CEPA-ի։ Դա միակ փաստաթուղթն էր, որը կարող էր մեզ ԵՄ հետ գործակցելու հնարավորություն տալ։

  • Սուրեն Սուրենյանց.- Պետք չէր հասնել Պեկին՝ Ալիևին հակադրվելու համար, որովհետև Պեկինից 4 օր առաջ Ադրբեջանի կառավարությունը գումարել է հատուկ նիստ, որում ելույթ են ունեցել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ասել, որ այդ ճանապարհը բացվելու է։ Հիմա Փաշինյանը, որ ամենաանհեթեթ բացատրություններն էր տալիս Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասով, հիմա նույնն անելու է Վաշինգտոնյան հռչակագրի առնչությամբ, որն ունենալու է իր հետևանքները։

Փաշինյանն այնքան աննրբանկատ էր, որ ՇՀԿ-ի ժամանակ, գտնվելով Թրամփի հակառակորդների շրջապատում, 2-3 րոպե գովում էր Թրամփին։

Թոմաս դը Վաալն ասել է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու․ երևի կա՛մ անգլերեն չի հասկանում, կա՛մ չի հասկանում միջազգային հարաբերություններից։

  • Էդգար Ղազարյան.- Դեսպանության աշխատակիցը, որը զբաղվում է հյուպատոսական գործունեությամբ, պետական-ծառայողական գաղտնիքին շատ սուղ հասանելիություն ունի։ Եթե էդ մակարդակի ԱԳ պաշտոնյային էդ մեղադրանքով ձերբակալել են, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ, ով խոստովանել է՝ թշնամուն է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները, որոնք երբեք չեն գաղտնազերծում։

Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին կադրային դիվանագետներ դեսպանների պաշտոնում չի նշանակում։ Բոլորը քաղաքական դեմքեր են։ Վահան Կոստանյան՝ օրինակ․․․ Քիսինջերի մահից հետո «ամենահեղինակավոր դիվանագետներից» է։ Փաշինյանի նպատակն ԱԳՆ-ն հեղինակազրկելն է։

  • Սուրեն Սուրենյանց.- Բա որ ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ապօրինի զենք ու թմրանյութ չի եղել, ինչպես երեկ պնդում էր ՆԳ նախարար Արփի Սարգսյանը, նրա նկատմամբ ինչո՞ւ են տնային կալանք, գրավ ու բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառել։
  • Էդգար Ղազարյան.- Արա Այվազյանին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից Ալիևի պահանջով ազատեց Արցախ գնալու համար։ Նրա հետ ազատվեցին փոխնախարարներ, վարչության պետեր։ ԱԳՆ ղեկավար կազմը գլխատված էր։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց դժգոհել պրոֆեսիոնալ դիվանագետներից ու սկսեց քաղաքական նշանակումներ անել։

ԱԳՆ ղեկավար կազմը դավաճանության հոդվածը շալակած ման է գալիս։ Իրենք գիտեն՝ ինչ է իրենց սպասում, երբ իշխանություն փոխվի։

Երկու տարի առաջ համատարած զինվորականներին էին բռնում նույն այն հիմնավորումներով, ինչ ԱԳՆ աշխատակցին։ Համատարած տեղեկատվություն էր, որ մեր բանակում համատարած լրտեսներ ու դեզերտիրներ են։

  • Սուրեն Սուրենյանց.- Սա խաղաղության պարտադրում է, որը ոչ մի կապ չունի խաղաղության հետ։ Սա կապիտուլյացիայի ամենավատ ռեժիմն է՝ պերմանենտ կապիտուլյացիայի ռեժիմ։ 

Հեռախոսային երաշխիքը ինստիտուցիոնալ բան չէ։ Թրամփի հեռախոսին էլ սպասում է Շառլ Միշելի հեռախոսի ճակատագիրը։

Հայաստանն ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ չունի։ Դու նրան հետաքրքիր ես քո հակառուսական պոտենցիալի համար։ Դրա համար էլ Թրամփը շատ հանգիստ շփոթեց Հայաստանի անունը։ Որովհետև երբ ԱՄՆ որևէ նախագահի մոտ ասում են՝ Հարավային Կովկաս, նրա մտքին չի գալիս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այլ՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան։

  • Էդգար Ղազարյան.- Եթե Մեղրիում հայտնվեն ամերիկյան զորքեր, նշանակում է՝ այնտեղից դուրս պետք է գան ռուսական սահմանապահները։ Իսկ Մեղրին ու 102-րդ ռազմաբազան նույն պայմանագրով են կարգավորվում։ Դա նշանակում է, որ բազան էլ պիտի դուրս բերվի։ Հիմա եթե բազան թիրախավորվում է, ուրեմն տրամաբանորեն նրա ինքնապաշտպանական պոտենցիալը պետք է ուժեղացվի։
  • Սուրեն Սուրենյանց.- Ղազախական նավթը սկսեց դեպի Եվրոպա գնալ Ռուսաստանի միջոցով՝ շրջանցելով Ադրբեջանը։ Երեկ նաև պայթեց այն լուրը, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի մասնակցությունն արգելափակել է Ռուսաստանը Հնդկաստանի միջոցով։ Սրանից պետք է հետևություններ անել։ Քաղաքականության վերանայումների փուլ է լինելու։ Նյարդերի պայքար է գնում, մինչև գլոբալ մակարդակում հստակեցումներ, ինչն ուկրաինական համատեքստի հետ է կապված։

  • Էդգար Ղազարյան.– Վաշինգտոնյան փաստաթղթերում հետագա պատերազմի ականը դրված է։ Հիմա մի քանի ամսով հետաձգել են, որ Փաշինյանն իշխանությունը կրկին զավթի, հետո արդեն չեն կաշկանդվի։
  • Սուրեն Սուրենյանց.- Ես ընդդիմությունն ու իմպիչմենտը չեմ հակադրում միմյանց։ Դրանք կարող են լրացնել միայն։ Այն ուժերը, ովքեր մերժում են իմպիչմենտը, գնում են 2021թ․ ստատուս-քվոն վերահաստատելու։ Խորհրդարանական ընդդիմության մեծագույն թևը պետք է Նիկոլ Փաշինյանի խաղից դուրս գա, ոչ թե ոնց անի, որ մնա ամենամեծ ընդդիմադիր ուժը։

Նիկոլ Փաշինյանը պլանը գծել է։ Ինձ նույնիսկ թվում է՝ ապագա ԱԺ-ի ընդդիմության հասանելիք տեղերի սխեման էլ է գծել։

Քաղաքում իննոցների իշխանություն է, երկրում էլ կլինի վեցնոցների իշխանություն։

  • Էդգար Ղազարյան.- Ես կարծում եմ, որ 2026թ․ ընտրություններ չի լինելու։ Բռնապետական հասարակարգերում ընտրություններ չեն լինում, եթե անգամ ընտրությունների օր է նշանակվում։ Եթե եկեղեցին իր ձևով պաշտպանելու ցանկություն հայտնած աշխարհի ամենահայտնի հայը բանտում է, այդ երկրում ընտրություններ չեն կարող լինել։ Տեղի է ունենալու իշխանազավթում։

Տեսանյութեր

Լրահոս