ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են մասնակցելու Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններին. Հունգարիայի վարչապետ
Եվրամիության երկրների ղեկավարներն ակտիվ ջանքեր կգործադրեն Ուկրաինայի իրադրության կարգավորման, այդ թվում հանրապետության տրածքում հրադադարի համար: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել էՀունգաիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մասնակցում է Ֆրանսիայում Եվրամիության գագաթնաժողովին։ Նրա կարծիքով՝ հաշվի առնելով Ուկրաինայի բարդ դությունը՝ «չի կարելի բացառել, որ բախումները կձգձգվեն»:
«Մենք որոշեցինք, որ Եվրոպան նույնպես մասնակցի հրադադարի շուրջ բանակցություններին»,- հայտնել է Օրբանը Վերսալում Եվրամիության ղեկավարների խորհրդակցության առաջին օրվա արդյունքներին նվիրված տեսաուղերձում, որը զետեղված է Facebook-ում: «Մենք շնորհակալություն հայտնեցինք թե՛ Ֆրանսիայի նախագահին եւ թե՛ Գերմանիայի կանցլերին ջանքեր գործադրելու փորձի համար Ուկրաինայում խաղաղության վերականգնման նպատակով», հավելել է Հունգարիայի վարչապետը:
Վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրության կարգավորման հնարավորությունները: Նրանք նաեւ հեռախոսով զրուցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Օրբանը չի ճշտել, թե Եվրամիության երկրների ղեկավարներն ինչ կերպ են մտադիր գործել հետագայում, որպեսզի հասնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման: Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը բազմիցս հայտարարել է որ իր կառավարությունը կոչ է անում խաղաղ ճանապարհով Ուկրաինայի իրադրության կարգավորում դիվանագիտության միջոցով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, Ուկրաինայից Հունգարիա է տեղափոխվել ավելի քանն 200 հազար փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: