
Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից

Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին մասնակցությանը՝ Ուկրաինայից ստանալով գրավոր երաշխիքներ Մոսկվայի դեմ մարտական գործողություններ վարելու համար հացահատիկային միջանցքը չօգտագործելու մասին, նոյեմբերի 2-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում;
Այնտեղ նշել են, որ դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության շնորհիվ: «Հաջողվել է ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ վարելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նպատակով որոշված հումանիտար միջանցքը եւ Ուկրաինայի նավահանգիստները չօգտագործելու մասին, որոնք Համատեղ համակարգող խորհուրդ են ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 1-ին»,- նշել են պաշտպանության նախարարությունում:
«Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ ստացված երաշխիքներն այս պահին բավարար են եւ վերսկսում է համաձայնագրի իրականացումը»,- հայտարարել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: