
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայի ափերի մոտ

Նոյեմբերի 2-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյաներով՝ էպիկենտրոնը գտնվում Է Փասիֆիք Գրոուվ քաղաքից (բնակչությունը շուրջ 15 հազար մարդ) 1 194,7 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք:
Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: