
Ռուսաստանում երկարացվել Է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում

«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 9-ը երկարացրել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը երկրի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ նոյեմբերի 9-ը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռեժիմը գործում է փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: