
Ռուսաստանը չի փակում Ուկրաինիայի շուրջ բանակցությունների դուռը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ ելնելու է ազգային շահերից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միշտ բաց ենք ցանկացած տեսակի բանակցություններին, ցանկացած շփման, երբեք չենք փակում դուռը: Դուք հիանալի գիտեք, որ մեր փորձագետները նույնիսկ ամենադժվարին իրադրություններում միշտ հավանություն են տալիս երկխոսությանը բոլոր նրանց հետ, ովքեր համապատասխան ցանկություն եւ մտադրություն են հայտնում: Բայց դրա հետ մեկտեղ եւս մեկ անգամ հիմք ենք ընդունում երկրի իրադրությունը, մեր նպատակներն ու խնդիրները եւ մեր ազգային շահերը»,-ասել է դիվանագետը՝ հանդես գալով իր ամենշաբաթյա ճեպազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: