Լոնդոնն ընդլայնել է Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելիչ միջոցառումները. այսուհետեւ չի թույլատրվում երրորդ երկրներում վերամշակված ռուսական ոսկի պարունակող արտադրանքի ներմուծումը երկիր:
Այդ մասին նոյեմբերի 2-ին հաղորդվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում: «Ընդլայնվում են գործող արգելքները ոսկու ներմուծման ու ձեռքբերման եւ այն լրացուցիչ ծառայությունների համար, որոնք կապված են երրորդ երկրներում վերամշակված ոսկու հետ եւ պարունակում են ռուսական ոսկի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան արգելել է Ռուսաստանից ներմուծել ոսկյա զարդեր, բացառությամբ անձնական օգտագործման նպատակներով դրանց ներմուծման եւ արտահանման դեպքերը: Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը սահմանել է հուլիսի 21-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: