
ՀՀ ԱԳՆ-ն ոչ դաշնակցային-գործընկերային է որակել Լուկաշենկոյի հայտարարությունները

Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները՝ մեկնաբանելը տեղին չենք համարում:
Այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։