Ծովախեցգետնային մուս՝ տոստի վրա
Բաղադրիչները՝
- 400 գ մաքրած ծովախեցգետին
- 12 կտոր սպիտակ հաց
- 1 ճ.գ. ժելատին
- 1 բաժակ թանձր սերուցք
- 1 գլուխ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1 փունջ կանաչ սոխ
- 50 գ հաղարջ
- 1 փունջ սամիթի տերևներ
- 1 կիտրոնի կեղև ու հյութ
- աղացած սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Ժելատինը 40 րոպեով թրջեք եռացրած-սառեցրած ջրի մեջ՝ 1:6-ի հարաբերակցությամբ:
Հացը ձեթի մի մասով տապակեք: Հացի յուրաքանչյուր կտորը տեղադրեք տարայի մեջ՝ կերակրի թաղանթի մեջ այնպես փաթաթելով, որ ամեն տոստի շուրջ կերակրի թաղանթից բարձրացված եզրեր ստացվեն:
Ծովախեցգետինների փոքր մասը թողեք զարդարելու համար, մնացածը բլենդերով մանրացրեք:
Սխտորն ու գլուխ սոխը մանր կտրատեք և ձեթի մեջ տապակեք մանրացրած ծովախեցգետինների հետ մեկտեղ: Հովացրեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու կեղևը, մանր կտրտած կանաչ սոխը, աղ ու պղպեղ արեք:
Ժելատինը բացեք գոլորշու վրա, խառնեք հարած սերուցքի հետ: Ավելացրեք ծովախեցգետնի խառնուրդը, հարեք բլենդերով: Մուսը լցրեք կերակրի թաղանթից ստացված «բաժակների» մեջ ու սառեցրեք մինչև խտանալը:
Մատուցելիս կերակրի թաղանթը հեռացրեք, տոստերը ձևավորեք խաշած ծովախեցգետիններով, կանաչիով, կիտրոնի կտորներով ու հաղարջի հատիկներով: