Բաժիններ՝

Ծովախեցգետնով ու դեղձով աղցան

Բաղադրիչները՝

  • 500 գ ծովախեցգետին
  • 8 հատ չերրի լոլիկ
  • 1 հատ դեղձ
  • 1թ.գ. կիտրոնի հյութ
  • 4 ճ.գ. մայոնեզ
  • 1 թ.գ. կոնյակ
  • 1/2 հատ լայմ
  • աղացած կայենյան պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետինները կիտրոնի հյութով աղաջրի մեջ եփեք, հետո մաքրեք:

Դեղձի վրա պատառաքաղով անցքեր արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, կեղևը մաքրեք, կիսեք, կորիզը հեռացրեք ու կտրտեք:

Կարդացեք նաև

Չերրի լոլիկները կիսեք:

Պատրաստած բաղադրիչները խառնեք:

Սոուսի համար մայոնեզը խառնեք կոնյակի ու կայենյան պղպեղի հետ:

Մատուցելիս աղցանը լցրեք հազարի տերևների վրա, վրան լցրեք սոուսը:

Ցանկության դեպքում աղցանը զարդարեք կանաչիով:

Տեսանյութեր

Լրահոս