Բանջարեղենով հավի ապուր
Բաղադրիչները՝
- 5 բաժակ հավի արգանակ
- 260 գ հավի եփած փափկամիս
- 2 հատ կարտոֆիլ
- 2 հատ լոլիկ
- 1 հատ քաղցր պղպեղ
- 100 գ պահածոյացրած կանաչ ոլոռ
- 4 ճ.գ. մայոնեզ
- փոքր փունջ ռեհան
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մտցրեք եռացող, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից: Կարտոֆիլն ու լոլիկը՝ խորանարդաձև, իսկ պղպեղը տաշեղաձև կտրատեք:
Կտրտած բանջարեղենի վրա լցրեք եռացրած արգանակը, 10 րոպե եփեք, ապա ավելացրեք կանաչ ոլոռը, եփած հավի կտրտած միսն ու էլի 5 րոպե եփեք:
Ապուրը աղով ու պղպեղով համեմեք:
Պատրաստի ապուրը մատուցեք մայոնեզի հետ՝ վրան կտրտած ռեհան լցնելով: