Բաժիններ՝

Քաղցր պղպեղով ու ծովախեցգետինով ապուր

Բաղադրիչները՝

  • 2 լիտր ձկան արգանակ
  • 250 գ մաքրած ծովախեցգետին
  • 2 հատ տարբեր գույների քաղցր պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • 4 կտոր սպիտակ հաց
  • 2 ճ.գ. կարագ
  • 1 փունջ մաղադանոս
  • 1/2 թ.գ. կարիի փոշի
  • 1/2 բաժակ խիտ սերուցք
  • աղացած վարդագույն պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, խորովեք, ապա մաքրեք կեղևից: Սոխը կտրատեք ու տապակեք կարագի մի մասով:

Ձկան արգանակը եռացրեք, ավելացրեք սոխառածը, քաղցր պղպեղն ու 15 րոպե թույլ եռալով եփեք: Մի փոքր հովացրեք, արգանակը առանձնացրեք եփած բանջարեղենից, բանջարեղենը բլենդերով հարեք մինչև միատարր զանգված ստանալը: Բանջարեղենը խառնեք արգանակի ու սերուցքի հետ:

Ապուրին աղ ու պղպեղ ավելացրեք, տաքացրեք:

Հացը խորանարդիկների ձևով կտրատեք, կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ ավելացնելով կարիի փոշին: Հացի կտորները դրեք թղթե անձեռոցիկների վրա, թողեք ավելորդ յուղը ներծծվի: Ծովախեցգետինները կտրատեք ու տապակեք այդ նույն հալած կարագի մեջ:

Մատուցելիս ափսեների մեջ լցրեք սուպ-պյուրեն, ավելացրեք ծովախեցգետիններն ու հացի կտորները: Ապուրը ձևավորեք մաղադանոսի տերևներով:

Տեսանյութեր

Լրահոս