
Ծովախեցգետինը՝ կիտրոնի զամբյուղի մեջ

Բաղադրիչները՝
- 400 գ մաքրած ու եփած մանր ծովախեցգետին
- 6 հատ կիտրոն
- 2 ճ.գ. կարագ
- 1 ճ.գ. սպիտակ գինի
- 2 հատ ձվի դեղնուց
- 1 ճ.գ. լայմի հյութ
- 3 ճ.գ. ձկնկիթ
- աղ
Պատրաստման եղանակը
Կիտրոնները կիսեք, միջուկները հեռացրեք:
Սոուսի համար գինին խառնեք 1 ճ.գ. ջրի հետ ու տաքացրեք: Գինին ու ջուրն անընդհատ խառնելով՝ ավելացրեք ձվի դեղնուցները և տաքացրեք մինչև խտանալը: Վերջում ավելացրեք կարագը:
Ծովախեցգետինները ավելացրեք սոուսին, աղ արեք ու խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք կիտրոնի զամբյուղների մեջ:
Մատուցելիս զամբյուղիկները զարդարեք ձկնկիթով ու ծովախեցգետնով: