Մսային միջուկով պղպեղ
Բաղադրիչները՝
- 4 հատ քաղցր պղպեղ
- 150 գ տավարի փափկամիս
- 200 գ եփած բրինձ
- 1 գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 2 ճ.գ. բուսական յուղ
- 1 բաժակ մսի արգանակ
- 1/2 հատ մաղադանոսի արմատ
- 1/2 բաժակ թթվասեր
- 2 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
- 7 հատ հատիկավոր սև պղպեղ
- դափնու տերև
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Պղպեղների գլխիկները կտրեք, մաքրեք սերմերից, եռացրած ջրով լվացեք:
Սոխն ու գազարը քերիչով անցկացրեք, յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Մսի խճողակի համար տավարի միսն աղացեք, ավելացրեք գազարով սոխի կեսը, բրինձը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
Կարագ քսած տապակի մեջ լցրեք գազարով սոխի մյուս կեսը:
Պղպեղները լցոնեք պատրաստած խճողակով, տեղադրեք տապակի մեջ, ավելացրեք հատիկավոր սև պղպեղը, մաղադանոսի արմատը: Վրան լցրեք արգանակը, աղ արեք, ծածկեք փայլաթիթեղով և 1 ժամով տեղադրեք ջեռոցում:
Ուտեստի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ փայլաթիթեղը հեռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թթվասերն ու աղ արեք:
Մատուցելիս պղպեղները տեղադրեք ափսեի մեջ, վրան ցանեք կտրտած կանաչին: