Ալիևին ձայնակցող Նիկոլը կանգնելու է պատմության դատաստանի առաջ, նրա մեղքը պատմական է․ Արամ Մանուկյան

1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը, որից խրտնում են Ադրբեջանը և Նիկոլը, Խորհրդային Միության քարտեզի տարածքում ինքնորոշման իրավունքի մասին էր, այն լրիվ օրինական էր։ Մինչդեռ Փաշինյանը ոչնչացրեց ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, որը հավասարազոր է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Նա գերակա համարեց տարածքային ամբողջականությունը, Պրահայում հայտարարեց, թե Արցախն Ադրբեջան է, որից սկսվեցին բոլոր դժբախտությունները, այնինչ աշխարհը խոսում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի լեզվով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Ավելի քան 120 հազար մարդու ինքնորոշման իրավունքն այս իշխանության կողմից ոչնչացված է։ Որևէ ՔՊ-ականի բերանից չես լսի ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Նիկոլը ոչնչացրեց այդ միջազգային լեզուն, և դրա հիմքի վրա՝ երեքհազարամյա Արցախը, որի ժողովուրդը բոլոր սցենարների դեպքում պետք է ապրեր այնտեղ։ Այս իշխանության մեծագույն և պատմական մեղքն Արցախի ժողովրդի տեղահանությանը նպաստելն էր։ Այս իշխանությունը կանգնելու է պատմության դատաստանի առաջ ազգերի ինքնորոշման իրավունքը Հայաստանի դիվանագիտական գործընթացում ոչնչացնելու համար»,- ասաց քաղաքական գործիչը։

«Այն, ինչ այսօր Ալիևն ու նրան ձայնակցող Փաշինյանը խոսում են Հռչակագրի՝ իբր կոնֆլիկտածին լինելու մասին, բլեֆ է։ Դա մի միջոց է, որով Ադրբեջանն անընդհատ փորձում է Հայաստանին նվաստացնել։ Դա պատրվակ է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար։ Գանձասարի հայտնի միջադեպից հետո սրանցից որևէ մեկը համարձակություն չունի պատասխանելու, դա էլ մի ուրիշ՝ մշակութային ցեղասպանություն է։ Ալիևը ցանկություն չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, քանի որ ունի Նիկոլի պես ոսկե ձկնիկ, որը կատարելու է նրա բոլոր ցանկությունները։ Իսկ այդ ցանկություններն անվերջ են։ Ադրբեջանը Նիկոլի աջակցությամբ նպաստում է Հյուսիսային Իրանի շրջափակմանը»,- նշեց Մանուկյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ եթե անգամ ճիշտ է կոտոշն այսպես տնկած դեպի Եվրոպա գնալը, ի՞նչ հարկ կա մերժելու հին կապերը․

«Ռուսներին ամենուր թշնամաբար մերժելով՝ գնում են մի տեղ, ուր ոչինչ չկա։ Կառավարության ծրագրում չկան ո՛չ ԲՐԻԿՍ-ը, ո՛չ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ո՛չ ԵԱՏՄ-ն, ո՛չ ՀԱՊԿ-ն։ Այսինքն, մենք մերժում ենք Արևելքում գտնվող ամեն ինչ։ Եթե մենք հանում ենք ռուսական ռազմաբազան, մենք հայտնվում ենք 2014-ի դրությամբ ռուս-ուկրաինական հակամարտության վիճակում, երբ ՆԱՏՕ-ն միտում ուներ ընդլայնվելու դեպի Արևելք։ Նիկոլի խելահեղ քաղաքականության արդյունքում մենք կարող ենք նոր աղետի առաջ կանգնել և շատ բան կորցնել»:

«Սրանք ամբողջ քաղաքական դաշտը քաշում են դեպի բամբասանք, սուլոց և ծաղր։ Այս օրակարգը թելադրում է ՔՊ-ն, և դա արվում է անկլավների, մշակութային ցեղասպանության, ատոմակայանի, ջրային ռեսուրսների և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ քողարկելու համար։ Լաչառի պես իրար հայհոյում են, և այդ սերմը հասարակության մեջ ավելի շատ է տարածվում»,- ասաց Արամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930