Բաժիններ՝

Ոչխարի մսով ու սնկով կարկանդակ

Բաղադրիչները՝

  • 1 կգ շերտավոր խմոր
  • 600 գ ոչխարի փափկամիս
  • 200 գ շամպինյոն
  • 2 գլուխ սոխ
  • 1 բաժակ մսի արգանակ
  • 1 բաժակ կարմիր չոր գինի
  • 4 պճեղ սխտոր
  • 3 ճյուղ հազրեվարդ (розмарин)
  • 1 հատ ձու
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Սոխն ու սխտորը քառակուսաձև կտրատեք, կտրատեք նաև շամպինյոնները:

Ոչխարի միսը խորանարդաձև կտրատեք, աղ ու պղպեղ արեք, ձեթի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Միսը հանեք թավայի միջից, մնացած ձեթի մեջ տապակեք սոխը, սխտորն ու շամպինյոնները: Ավելացրեք հազրեվարդը, աղ ու պղպեղ արեք, 5 րոպե տապակեք:

Կարդացեք նաև

Միսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք արգանակն ու գինին, եռացրեք ու թույլ կրակի վրա 10 րոպե եփեք:

Շերտավոր խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք, 2 մասի բաժանեք: Կարագ քսած տապակի մեջ տեղադրեք խմորի մի շերտը, վրան լցրեք պատրաստած միջուկը: Ծածկեք խմորի երկրորդ շերտով, խմորի ծայրերը միացրեք: Դանակով խմորի վրա անցքեր արեք:

Կարկանդակի վրա քսեք 1 ճ.գ. ջրի հետ հարած ձուն ու տապակը տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև պատրաստ լինելը:

Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք:

Տեսանյութեր

Լրահոս