Ապխտած նրբերշիկով արգանակ
Բաղադրիչները՝
- 1,5 լիտր մսային արգանակ
- 6 հատ ապխտած նրբերշիկ
- 1 հատ բուլկի
- 4 ճ.գ. կարագ
- 2 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
- 1 պճեղ սխտոր
- 1 թ.գ. քունջութի սերմեր
- 4 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Արգանակը եռացրեք, աղ արեք, ավելացրեք կտրտած նրբերշիկներն ու 5 րոպե եփեք:
Փափկացրած կարագը խառնեք քունջութի սերմերի, կանաչիների ու կտրտած սխտորի հետ, աղ արեք, խառնեք:
Բուլկին կտրտեք, յուրաքանչյուր կտորի վրա կարագի խառնուրդը քսեք ու տապակեք ջեռոցում:
Մատուցելիս նրբերշիկներով արգանակի վրա աղացած սև պղպեղ ցանեք ու վրան լցրեք կտրտած կանաչ սոխը:
Արգանակը մատուցեք տապակած բուլկու հետ մեկտեղ: