Սնկային միջուկով տոլմա
Բաղադրիչները՝
- կաղամբի 12 մեծ տերև
- 600 գ շամպինյոն
- 1 գլուխ սոխ
- 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 6 հատ ձու
- 250 գ կաթնաշոռ
- 100 գ քերած գաուդա պանիր
- սոխ-պրասի 1 ցողուն
- 2 ճ.գ. բուսական յուղ
- 4 թ.գ. կտրտած սամիթ
Պատրաստման եղանակը
Կաղամբի տերևները 3 րոպեով մտցրեք եռացող աղաջրի մեջ, ջուրը քամեք:
Շամպինյոնները կտրատեք:
Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք ու տապակեք ձիթայուղի մեջ: Ավելացրեք սունկն ու շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը: Հովացրեք: Ավելացրեք կաթնաշոռը, կտրտած կանաչին ու պանիրը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
Ստացված միջուկը լցրեք կաղամբի տերևների մեջ, փաթաթեք ու թելով ամրացրեք:
Սոխ-պրասը օղակաձև կտրատեք, տապակեք բուսական յուղի մեջ: Հովացրեք:
Ձվերը հարեք, ավելացրեք սոխ-պրասին, աղ ու պղպեղ արեք:
Տարաների մեջ լցրեք սոխաձվային խառնուրդից, վրան 2-ական տոլմա դրեք և 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Մատուցելիս տոլմայի թելերը հեռացրեք: