
Սպանախով շչի

Բաղադրիչները՝
- 1 լիտր հավի արգանակ
- 250 գ սպանախ
- 100 գ թրթնջուկ
- 2 հատ կարտոֆիլ
- 1 գլուխ սոխ
- 2 հատ լոլիկ
- 2 հատ խաշած ձու
- 2 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
- 4 ճ.գ. կտրտած մաղադանոս
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1/2 բաժակ թթվասեր
- աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատեք, լցրեք եռացող, աղ արած արգանակի մեջ ու 15 րոպե եփեք:
Գլուխ սոխն ու լոլիկները մանր կտրատեք, ձեթի մեջ տապակեք, ավելացրեք կարտոֆիլին, 5 րոպե եփեք:
Սպանախն ու թրթնջուկը կտրատեք, լցրեք արգանակի մեջ, ավելացրեք կտրտած կանաչ սոխն ու կտրտած մաղադանոսի կեսը, 10 րոպե եփեք:
Մատուցելիս դատարկ ափսեի մեջ տեղադրեք կիսած ձուն, վրան լցրեք ապուրը, ավելացրեք թթվասերը և կտրտած մաղադանոսի մյուս կեսը: