Սագի մսով կարկանդակ
Բաղադրիչները՝
Խմորի համար
- 9 ճ.գ. ցորենի ալյուր
- 1 բաժակ թթվասեր
- 1 բաժակ մայոնեզ
- 2 հատ ձու
- թեյի գդալի ծայրով կերակրի սոդա
Միջուկի համար
- 2 կտոր սագի փափկամիս
- 1 գլուխ սոխ
- 2 ճ.գ. յուղ
- աղացած սպիտակ պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Սագի փափկամիսն ու սոխը տաշեղաձև կտրատեք, տապակեք յուղի մեջ, աղ ու պղպեղ արեք:
Խմորի համար թթվասերը հարեք մայոնեզի, ձվերի, ալյուրի ու սոդայի հետ:
Խմորի կեսը լցրեք կարագ քսած տապակի մեջ, վրան տեղադրեք պատրաստած միջուկը, ապա մնացած խմորը:
Կարկանդակը 45 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք ու տեղադրեք մեծ ափսեի մեջ: