
Թարխունով, անանուխով ու կիտրոնով լիմոնադ

Բաղադրիչները՝
- 1,5 լ ջուր
- 5 գ թարխուն
- 10 գ անանուխ
- 120 գ շաքարավազ
- 1 հատ կիտրոն
Պատրաստման եղանակը
Թարխունի և անանուխի տերևները սառը ջրի տակ լվացեք: Լավ լվացեք կիտրոնը:
Թարխունի և անանուխի տերևների վրա 1 ճ.գ. շաքարավազ լցրեք ու տրորեք:
Կիտրոնի կեղևը հեռացրեք, հյութը քամեք:
Կիտրոնի կեղևի, անանուխի և թարխունի տերևների վրա լցրեք ջուրն ու շաքարավազը: Դրեք կրակին, 5 րոպե եռացրեք, հովացրեք, քամեք:
Ավելացրեք կիտրոնի հյութը, տեղադրեք սառնարանում:
Սառնարանից հանելուց հետո սառույց ավելացրեք ու մատուցեք: