Շամպինյոններով կարկանդակ
Բաղադրիչները՝
- 800 գ անխաշ խմոր (тесто пресное)
Միջուկի համար
- 200 գ շամպինյոն
- 1 գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 125 գ պահածոյացված կանաչ ոլոռ
- 50 գ բուսական յուղ
- 3 հատ ձու
- 3 ճ.գ. կաթ
- 50 գ քերած պանիր
- 1/5 թ.գ. մշկընկույզ (мускатный орех)
- փոքր փունջ մաղադանոս
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Խմորը 0,7 սմ հաստությամբ բացեք, տեղադրեք յուղ քսած տապակի մեջ, խմորի ծայրերը բարձրացրեք, պատառաքաղով մի քանի անցք արեք ու 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ու հովացրեք:
Շամպինյոնները կտրատեք, կտրտած սոխի ու քերած գազարի հետ յուղի մեջ մի փոքր տապակեք: Ավելացրեք կանաչ ոլոռը, աղ և ստացված միջուկը լցրեք խմորի վրա:
Կաթը ձվերի, կտրտած մաղադանոսի, աղի, աղացած սև պղպեղի, մշկընկույզի ու պանրի հետ հարեք: Ստացված խառնուրդը լցրեք միջուկի վրա, տապակը տեղադրեք ջեռոցում մինչև կարկանդակի պատրաստ լինելը: