Խնձորով և բողկով գարնանային աղցան
Բաղադրիչները՝
- 200 գ կաղամբ
- 1-ական փունջ համեմ, մաղադանոս ու թարխուն
- 2 հատ կանաչ խնձոր
- 2 գլուխ սոխ
- 3 հատ եփած ձու
- 50 գ բողկ
- 1 թ.գ. կիտրոնի հյութ
- 1/2 բաժակ թեթև մայոնեզ
- աղացած սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբի տերևներն առանձնացրեք ու խոշոր կտորներով կտրատեք:
Մաղադանոսի, համեմի ու թարխունի ճյուղերը խոշոր կտրատեք:
Խնձորը կտրատեք ու ցողեք կիտրոնի հյութով:
Սոխը կիսաօղակաձև կտրատեք. իսկ ձուն ու բողկը՝ կիսալուսնաձև:
Կտրտած բաղադրիչները խառնեք:
Մատուցելիս աղցանի վրա աղացած սպիտակ պղպեղ արեք, վրան մայոնեզ լցրեք ու ձևավորեք կտրտած համեմով ու մաղադանոսով: