
Ձվով ու կանաչիով մսային արգանակ

Բաղադրիչները`
- 1 կգ տավարի փափկամիս
- 250 գ տավարի ոսկոր
- 1 լիտր ջուր
- 1 գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 1/2 մաղադանոսի արմատ
- 4 հատ խաշած ձու
- 4 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Տավարի ոսկորների վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք՝ եռա, հեռացրեք փրփուրն ու ճարպը: Արգանակը թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, ապա ավելացրեք տավարի միսը, 10 րոպե եփեք, աղ արեք, հեռացրեք փրփուրն ու ճարպը: Եփեք մինչև մսի պատրաստ լինելը:
Սոխը, գազարն ու մաղադանոսի արմատը խոշոր կտրատեք: Սոխն ու գազարը տեղադրեք տապակի մեջ, ջեռոցում տապակեք: Բանջարեղենը ավելացրեք արգանակին պատրաստ լինելուց 30 րոպե առաջ: Պատրաստի արգանակը աղով ու պղպեղով համեմեք:
Մատուցելիս ափսեի մեջ տեղադրեք կիսած ձուն, վրան լցրեք արգանակը, ապա լցրեք կտրտած կանաչին: